Քերին ԻՊ-ին մեղադրել է կրոնական փոքրամասնությունների ցեղասպանության մեջ
INTERNATIONAL NEWS«Իսլամական պետություն» խմբավորման զինյալները պատասխանատվություն են կրում կրոնական փոքրամասնությունների ցեղասպանության համար: Այդ մասին ապրիլի 26-ին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին, որի ելույթը հեռարձակվել է երկրի Պետդեպարտամենտի կայքում:
«ԻՊ-ն շարունակում է ոչնչացնել կրոնական փոքրամասնություններին: Զինյալներն սպանում են եզդիներին, որովհետեւ նրանք եզդի են, քրիստոնյաներին, որովհետեւ նրանք քրիստոնյա են, շիաներին, որովհետեւ նրանք շիա են»,- հայտարարել է Քերին՝ ելույթ ունենալով Հյուսթոնում (Տեխասի նահանգ):
Նրա խոսքով՝ «ԻՊ-ն պատասխանատվություն է կրում կրոնական ցեղասպանության համար»: Քերին ընդգծել է, որ «խոսքը չի վերաբերում քաղաքակրթությունների պատերազմին»: «Սա պայքար է բարբարոսների դեմ»,- ասել է նա:
1
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
2
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
3
Unibank Joins the Armenian Solar Energy Association
4
Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation
5
Ucom Measures the Environmental Impact of Its Operations



