Ереван, 16.Июль.2026,
00
:
00
ВАЖНО


Ինչով են օգտակար սամիթը, սոխն ու մաղադանոսը

ЛАЙФ

Կանաչ սոխը շատ է օգնում մազաթափության ժամանակ: Նրա  թարմ կանաչ ցողուններից պատրաստեք խյուս,  քսեք դա մազերին ու 1 ժամ հետո այն լվացեք տաք ջրով:

Գարնանը արդեն հասանելի են սամիթը,  մաղադանոսն ու կանաչ սոխը, իսկ այդ առիթից հարկավոր է օգտվել ու  ճաշատեսակները համեմալ այդ կանաչիներով:

Ինչ են նրանք պարունակում

Յուրաքանչյուր կանաչի պարունակում է վիտամին А, այդ պատճառով մաղադանոսը, սամիթն ու սոխը լավացնում են տեսողությունը, վերականգնում են լորձաթաղանթներն ու կանխում են վաղաժամ կնճիռների առաջացումը: Սակայն հիշեք, որ բետա-կարոտինը յուրացվում է միայն ճարպերի առկայության դեպքում, այդ պատճառով աղցանը կանաչիներով համեմելու ժամանակ չմոռանաք այնտեղ ավելացնել բուսական յուղ կամ թթվասեր:

Կանաչիները պարունակում են նաև մեծ քանակությամբ ասկորբինաթթու,  որը ամրացնում է իմունիտետը, վիտամին К, որը բարելավում է արյան մակարդելիությունը: Նրանք պարունակում են  նաև կալիում, որը անհրաժեշտ է սրտի լավ աշխատանքի համար և մագնեզիում, որը օգնում է պայքարել սթրեսի դեմ:

Իհարկե դիտարկել կանաչեղենը որպես վիտամինների ու հանքանյութերի ձեռքբերման  լիարժեք աղբյուր, չի կարելի, քանի որ այն կիրառվում է ճաշատեսակների մեջ որպես համեմունք՝ քիչ քանակությամբ:

Յուրաքանչյուր կանաչի պարունակում է եթերայուղեր, որոնք յուրովի բնական հակաբիոտիկներ են, որոնք օգնում են օրգանիզմին պայքարել մրսածության դեմ:

Ինչի համար են օգտակար

1. Սոխ .այն պետք է անպայման առկա լինի սրտայինների ու թույլ իմունիտետով մարդկանց սննդակարգում, քանի որ այն պարունակում է նյութեր, որոնք ամրացնում են անոթների պատերն ու սրտի մկանները: Բացի այդ կանաչ սոխի ցղունները հանդիսանում են մրսածության դեմ պայքարող  հիանալի պրոֆիլակտիկ միջոց:

2. Սամիթ. այն շատ օգտակար է հիպերտոնիկների համար, քանի որ նպաստում է զարկերակային ճնշման նվազմանը: Բացի այդ այն օգնում է ազատվել աղիներում գազերի կուտակումներից: Այդ պատճառով էլ սամիթի ջուրը օգտագործում են նորածինների համար, որպես գազերից ազատող միջոց:

3. Մաղադանոս. ինչպես և  սամիթը,  այն օգնում է իջեցնել զարկերակային ճնշումը: Սակայն ազդում է այն այլ կերպ: Եթե սամիթը լայնացնում է անոթները, ապա մաղադանոսը հանդիսանում է հիանալի միզամուղ միջոց: Այդ պատճառով էլ այն հաճախակի օգտագործում են որպես այտուցների դեմ պայքարող միջոց:

Ինչպես պահել ու պատրաստել կանաչին

1. Կանաչին պահելու ժամանակ յուրաքանչյուր օր այն կորցնում է իր օգտակար հատկությունները, այդ պատճառով չարժե այն գնել շատ քանակությամբ:

2. Թարմ կանաչին հարկավոր է պահել սառնարանում՝ պոլիէթիլենային փաթեթում կամ պերգամոնտե թղթի մեջ:

3. Չորացրած կանաչին ցանկալի է պահել նրա նախնական փաթեթի մեջ, սակայն եթե  նախընտրում եք խոտաբույսերը պահել ապակե բանկայի մեջ, ապա այն աշխատեք արևի ճառագայթներից հեռու պահել, ցանկալի է մութ տեղում:

4. Աշխատեք կանաչին չկտրատել մետաղյա դանակով, ցանկալի է օգտագործել կերամիկական դանակներ կամ կանաչին մանրացնել ձեռքերով: Խնդիրը կայանում է նրանում, որ մետաղի հետ շփվելու արդյունքում քայքայվում է նրա մեջ առկա վիտամին С-ն:

Վտանգավոր խոտ

Չնայած նրան, որ կանաչին շատ օգտակար է, որոշ մարդկանց խորհուրդ չի տրվում չարաշահել վերջիններիս օգտագործումը: Թարմ կանաչին կարող է առաջացնել հոդատապի սրացում: Եթե մարդկանց մոտ առկա է այդ հիվանդությունը, ապա ցանկալի է, որ նրանք օգտագործեն կանաչին չորացրած վիճակում և այն էլ քիչ քանակությամբ:

Գաստրիտի սրացման ժամանակ հարկավոր է ցանկացած տեսակի կանաչեղենից հարաժարվել:
Ում մոտ բարձր է հեմոգլոբինը կամ արդեն ունեն թրոմբոֆլեբիտ, նրաց ևս խորհուրդ չի տրվում շատ օգտագործել  կանաչ համեմունքներ: Ցանկացած կանաչի բարձրացնում է արյան մակարդելիությունն ու կարող է խթանել թրոմբների առաջացում(բոլոր նրանց համար ովքեր գտնվում են ռիսկի խմբում):

Հղի կանաց խորհուրդ է տրվում հրաժարվել մաղադանոսից: Այս կանաչին խթանիչ դեր է կատարում արգանդի հարթ մկանների վրա և կարող է հանգեցնել վիժման կամ վաղաժամ ծննդաբերության:

Աղբյուրը՝ aif.ru

Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBankКофе, перерыв и до 10% idcoin-ов. Idram&IDBank Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»