Պերմյակովը քննիչին ասել է.«Թքած ունեմ քո կարծիքի վրա» (տեսանյութ)
ВИДЕО
Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայում այսօր շարունակվեց Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով դատավարությունը: Դատարանը շարունակեց հրապարակել նրա նախաքննական ցուցմունքները:
Վալերի Պերմյակովին հարցաքննող քննիչը հետաքրքրվել է, թե ինչո՞ւ էր Պերմյակովը այդպես ուզում լքել Գյումրին, զինվորական ծառայությունը ու վերադառնալ Չիտա, կա՞ արդյոք լուրջ պատճառ, ի՞նչ հարաբերությունների մեջ է եղել ծառայակից ընկերների հետ ու ռազմաբազայից որեւէ մեկը հետաքրքրվե՞լ է զինծառայողների հոգեվիճակով:
Վալերի Պերմյակովը ի պատասխան նշում է, որ իրենցով միայն մի անգամ հետաքրքրվել է հոգեբանը, դաշտային ծառայության անցնելուց առաջ վերջինս հարցրել է, թե նորմա՞լ է ամեն ինչ: Ինքը ոչ մեկին չի ասել ծառայությունը թողնելու ու Չիտա վերադառնալու մտադրության մասին, իսկ ծառայակիցների հետ եղել է նորմալ հարաբերությունների մեջ, խնդիրներ չի ունեցել, նրանց հետ չի վիճաբանել, նրանք իրեն չեն ծեծել, չեն վախեցրել, չեն սպառնացել:
Հարցին՝ ի՞նչ հանգամանքներում է թողել դաշտային ծառայությունը, Պերմյակովը պատմում է, որ սվին-դանակի օգնությամբ կտրել է մետաղալարը, լքել է պոստը ու անցել է շենքերի ուղղությամբ, որպեսզի գնա հասնի Չիտա:
«Զենքի օգնությամբ ուզում էի քաղաքացիական հագուստ ճարել, ես գիտեմ, որ ոչինչ հենց այնպես չի տրվում, չէի պլանավորել, թե ինձ ինչքան դրամական միջոցներ են հարկավոր: Ես չէի ցանկանում վերադառնալ զորամաս, մտածում էի, որ կմեկնեմ Չիտա, ինձ ոչ ոք չի գտնի այնտեղ: Ինձ հայտնի չէ, թե ես Գյումրիի որ փողոցներով եմ շարժվել, Գյումրիում իմ տեղաշարժման ժամանակ ոչ մեկին չեմ սպառնացել:
Նկատեցի, որ սեփական տներից մեկի դարբասը բաց էր, այդ տան հասցեն ինձ հայտնի չէր, մտածեցի, որ այդ տանը ոչ ոք չկա, որոշում կայացրեցի մուտք գործել, դրամական միջոցներ հայթայթել: Մինչեւ մուտք գործելը ես հանեցի ինքնաձիգը», -ասում է Պերմյակովը: Այնուհետ նա նկարագրում է Ավետիսյանների տան սենյակների դիրքը, կահավորանքը, նշում, թե տան որ անդամը որտեղ էր գտնվում:
Նա, առաջին սենյակում սպանելով տան աղջկան, անցնում է առաջ, քննիչին իր գործողության տրամաբանությունը բացատրում է այսպես. «Մտնելով երկրորդ սենյակ՝ հասկացա, որ ստիպված եմ նրանց նույնպես սպանել»:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում



