Երևան, 07.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Պերմյակովը քննիչին ասել է.«Թքած ունեմ քո կարծիքի վրա» (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

Պերմյակովը քննիչին ասել է.«Թքած ունեմ քո կարծիքի վրա» (Տեսանյութ)

Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայում այսօր շարունակվեց Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով դատավարությունը: Դատարանը շարունակեց հրապարակել նրա նախաքննական ցուցմունքները:

Վալերի Պերմյակովին հարցաքննող քննիչը հետաքրքրվել է, թե ինչո՞ւ էր Պերմյակովը այդպես ուզում լքել Գյումրին, զինվորական ծառայությունը ու վերադառնալ Չիտա, կա՞ արդյոք լուրջ պատճառ, ի՞նչ հարաբերությունների մեջ է եղել ծառայակից ընկերների հետ ու ռազմաբազայից որեւէ մեկը հետաքրքրվե՞լ է զինծառայողների հոգեվիճակով:

Վալերի Պերմյակովը ի պատասխան նշում է, որ իրենցով միայն մի անգամ հետաքրքրվել է հոգեբանը, դաշտային ծառայության անցնելուց առաջ վերջինս հարցրել է, թե նորմա՞լ է ամեն ինչ: Ինքը ոչ մեկին չի ասել ծառայությունը թողնելու ու Չիտա վերադառնալու մտադրության մասին, իսկ ծառայակիցների հետ եղել է նորմալ հարաբերությունների մեջ, խնդիրներ չի ունեցել, նրանց հետ չի վիճաբանել, նրանք իրեն չեն ծեծել, չեն վախեցրել, չեն սպառնացել:

Հարցին՝ ի՞նչ հանգամանքներում է թողել դաշտային ծառայությունը, Պերմյակովը պատմում է, որ սվին-դանակի օգնությամբ կտրել է մետաղալարը, լքել է պոստը ու անցել է շենքերի ուղղությամբ, որպեսզի գնա հասնի Չիտա: 

«Զենքի օգնությամբ ուզում էի քաղաքացիական հագուստ ճարել, ես գիտեմ, որ ոչինչ հենց այնպես չի տրվում, չէի պլանավորել, թե ինձ ինչքան դրամական միջոցներ են հարկավոր: Ես չէի ցանկանում վերադառնալ զորամաս, մտածում էի, որ կմեկնեմ Չիտա, ինձ ոչ ոք չի գտնի այնտեղ: Ինձ հայտնի չէ, թե ես Գյումրիի որ փողոցներով եմ շարժվել, Գյումրիում իմ տեղաշարժման ժամանակ ոչ մեկին չեմ սպառնացել:

Նկատեցի, որ սեփական տներից մեկի դարբասը բաց էր, այդ տան հասցեն ինձ հայտնի չէր, մտածեցի, որ այդ տանը ոչ ոք չկա, որոշում կայացրեցի մուտք գործել, դրամական միջոցներ հայթայթել: Մինչեւ մուտք գործելը ես հանեցի ինքնաձիգը», -ասում է Պերմյակովը: Այնուհետ նա նկարագրում է Ավետիսյանների տան սենյակների դիրքը, կահավորանքը, նշում, թե տան որ անդամը որտեղ էր գտնվում:

Նա, առաջին սենյակում սպանելով տան աղջկան, անցնում է առաջ, քննիչին իր գործողության տրամաբանությունը բացատրում է այսպես. «Մտնելով երկրորդ սենյակ՝ հասկացա, որ ստիպված եմ նրանց նույնպես սպանել»: 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում

Միշուստինը նշել է, որ Ռուսաստանը ակնկալում է զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ Արմավիրի մարզում ուժեղ քամու հետևանքով հենասյուներ են վնասվել․ հոսանքազրկված համայնքներ կան Քննարկվել են Հայաստան–Ռուսաստան տնտեսական համագործակցության ընդլայնման հարցերը Չինաստանն ի վիճակի է շրջանցել ԱՄՆ-ին «լուսնային մրցավազքում». NASA Ներկայացվել են աշխարհի յոթ ամենաժամանակակից հակաօդային պաշտպանության համակարգերը Հուլիսի 7-ին, 8-ին, 9-ին, 12-ին և 14-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելու Օդային հարձակումները վճռորոշ կլինեն Ռուսաստանի հետ պատերազմում․ Զելենսկի Սուպերթայֆունը մոլեգնել է այն կղզիներում, որտեղ տեղակայված են ԱՄՆ առանցքային ռազմաբազաները Ֆորշն ու Գրիշա Աղախանյանը նոր դուետ են ներկայացրել Երեւանում կբացվի Լիսաբոնի «Բենֆիկայի» ակադեմիա Թրամփի արձագանքը` Իրանի հետ կապված Ռուսաստանի առաջարկին «Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունըՈրքա՞ն հայ է բնակվում Վրաստանում Ես պատրաստ եմ վճարել պարզապես տեսնելու համար, թե ինչպես է խաղում Նեյմարը․ Թիերի Անրի «Մենք» ազգային պարի երեխաների խումբը տոնում է 5-ամյակը Ուկրաինան հիշեցրել է Ադրբեջանի հետ ռազմական համաձայնագրի մասին Հրդեհի ահազանգ Մասիս քաղաքում․ կանխվել է հրդեհի տարածումը «Այս աշխարհի առաջնությունը վերջինն է իմ կարիերայում. պետք է պարզապես վայելել ամեն պահը»․ Կրիշտիանու Ռոնալդու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել է Դամասկոս Հայաստանը վրացական հապալասի երկրորդ ներկրողն է ՀԱՄԱՍ-ի կառավարությունը Գազայում հայտարարել է իր հրաժարականի մասին Բազմաթիվ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի Ալեքս Մարգարյանը հաղթել 10-5 հաշվով՝ հայտնվելով եզրափակչում Հայաստանի ընդդիմադիր ուժերը վճռականորեն դատապարտում են իշխանությունների կողմից Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները. ՀայտարարությունԿապանն իր տեղն ունեցավ արվեստի համաշխարհային քարտեզում. Բլոգ Կապան ֆեստ 2026Շվեդիայի դեսպանին կանչել են Ռուսաստանի ԱԳՆ «Աթենք»-ն արժանացել է «Ոսկե դափնի» մրցանակի Կազեմիրո. Մենք հիասթափեցրինք բոլոր բրազիլացիներին Չինական միջուկային սուզանավը հրթիռ է արձակել Խաղաղ օվկիանոսում Վարչապետը հանդիպում է ունեցել Միխայիլ Միշուստինի հետ Ֆրանսիայի հարավում խոշոր անտառային հրդեհը տարածվել է ավելի քան 4,600 հեկտար տարածքում Գետափ գյուղում բшխվել են «ՎԱԶ 21099»-ը և «Volvo» մակնիշի բեռնատարը․ ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կա 3 զnհ 3 հայ ըմբիշ կիսաեզրափակչում է․ Մ20 ԵԱ «Առողջության օր 2026». թիմային ոգու և առողջ մրցակցության տոնը ԶՊՄԿ-ումՎերջին 24 ժամվա ընթացքում Գազայում Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով երեք մարդ է զոհվել Սևանա լճի մակարդակը բարձրացել է 2 սմ-ով մեկ շաբաթում Նախագահի հրամանագրով՝ Կարեն Գրիգորյանը նշանակվել է Պակիստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան ՉԼ. «Արարատ-Արմենիայի» նախախաղային մարզումն Աբովյանում (վիդեո, ֆոտո) Կնոջ մահից հետո երկու բնակարանում հայտնաբերվել է շուրջ 100 կատու Կասեցվել է «88» սուպերմարկետում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Ռուսաստանը և Ուկրաինան ցանկանում են վերջ դնել հակամшրտությանը․ խաղաղության բանակցությունները ընթացքի մեջ են․ Թրամփ Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայում Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով երեք մարդ է զոհվել «Պատիվ էր լինել քո խաղընկերը». արտիստները՝ Արտաշես Ալեքսանյանի մասին Արարատի մարզում գտնվող 42 հա ընդհանուր մակերեսով հողամասերը կվերադարձվեն Վեդի համայնքին «Ռոսատոմը» առաջարկում է Հայաստանում կառուցել մեծ կամ միջին հզորության ատոմակայան․ Լիխաչով Թալինում լիմոնադի արտադրական գործունեություն է կասեցվել Սահմանադրությունը Հայաստանում փաստացի լիարժեք չի գործում․ Էդմոն ՄարուքյանՀաստատվել է քոլեջների ընդունելության նոր կարգը Վարչական ռեսուրսի օգտագործումն ամենահաճախակի ընտրախախտումն է եղել այս ընտրությունների ժամանակ. Ատոմ ՄխիթարյանԱզգային պետության գաղափարը սպանող հակասահմանադրական օրենքի մասին․ Մենուա Սողոմոնյան