Ռուսաստանի հայերը բողոքի ակցիա կկազմակերպեն Թուրքիայի դեսպանատան առջեւ
ОБЩЕСТВОՌուսաստանի հայերի միությունը իր կայքէջում մի հրապարակում է արել, որում գրել է հետեւյալը. «2016թ. ապրիլի 24-ին աշխարհի մի շարք երկրներում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ամենամյա միջոցառումներ տեղի կունենան»:
Ապրիլի 24-ին Մոսկվայում Ռուսաստանի հայերի միությունը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Հիշում եմ եւ պահանջում եմ» կարգախոսով ակցիաներ է կազմակերպելու:
Նախ՝ Ռուսաստանում Թուրքիայի դեսպանատան առջեւ Ցեղասպանության զոհերի սերունդների ներկայացուցիչները բողոքի ակցիա կանցկացնեն, որը կազմակերպելու է Ռուսաստանի հայերի միության երիտասարդական ասոցիացիան: Այնուհետեւ ցույց կկայանա Ռուս-հայկական բարեկամության, Մոսկվայի հայկական համայնքի, Ռուսաստանի Ջավախյան սփյուռքի, «Արարատ» մշակութային-լուսավորչական կազմակերպության, ռուսական հասարակական եւ քաղաքական միությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Կազմակերպիչները նաեւ նշել են, որ ցույցին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները՝ անկախ ազգային պատկանելությունից:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»
4
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
5
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»



