Ռուսաստանի հայերը բողոքի ակցիա կկազմակերպեն Թուրքիայի դեսպանատան առջեւ
SOCIETYՌուսաստանի հայերի միությունը իր կայքէջում մի հրապարակում է արել, որում գրել է հետեւյալը. «2016թ. ապրիլի 24-ին աշխարհի մի շարք երկրներում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ամենամյա միջոցառումներ տեղի կունենան»:
Ապրիլի 24-ին Մոսկվայում Ռուսաստանի հայերի միությունը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Հիշում եմ եւ պահանջում եմ» կարգախոսով ակցիաներ է կազմակերպելու:
Նախ՝ Ռուսաստանում Թուրքիայի դեսպանատան առջեւ Ցեղասպանության զոհերի սերունդների ներկայացուցիչները բողոքի ակցիա կանցկացնեն, որը կազմակերպելու է Ռուսաստանի հայերի միության երիտասարդական ասոցիացիան: Այնուհետեւ ցույց կկայանա Ռուս-հայկական բարեկամության, Մոսկվայի հայկական համայնքի, Ռուսաստանի Ջավախյան սփյուռքի, «Արարատ» մշակութային-լուսավորչական կազմակերպության, ռուսական հասարակական եւ քաղաքական միությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Կազմակերպիչները նաեւ նշել են, որ ցույցին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները՝ անկախ ազգային պատկանելությունից:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



