Էկվադորում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 570-ի
ОБЩЕСТВОԱռնվազն 570 մարդ է զոհվել 1979 թվականից ի վեր Էկվադորում տեղի ունեցած ամենաուժեղ երկրաշարժի հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է հարավամերիկյան այդ պետության գլխավոր դատախազությունը:
Ներկայում ճանաչվել եւ ազգականներին են հանձնվել 526 զոհվածների մարմիններ: Հայտնի է, որ տարերքի հարվածից տուժել է ավելի քան 5 հազար մարդ:
7,8 մագնիտուդով երկրաշարժն Էկվադորում տեղի է ունեցել ապրիլի 16-ին Մանաբի հյուսիսարեւմտյան նահանգի Պեդեռնալես քաղաքի շրջանում: Երկրին պատճառված վնասն առայժմ գնահատվում է մոտավորապես 3 մլրդ դոլար: Իշխանությունների կանխատեսումների համաձայն՝ երկրի վերականգնումը կտեւի մի քանի տարի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»
4
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
5
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»



