Էկվադորում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 570-ի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱռնվազն 570 մարդ է զոհվել 1979 թվականից ի վեր Էկվադորում տեղի ունեցած ամենաուժեղ երկրաշարժի հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է հարավամերիկյան այդ պետության գլխավոր դատախազությունը:
Ներկայում ճանաչվել եւ ազգականներին են հանձնվել 526 զոհվածների մարմիններ: Հայտնի է, որ տարերքի հարվածից տուժել է ավելի քան 5 հազար մարդ:
7,8 մագնիտուդով երկրաշարժն Էկվադորում տեղի է ունեցել ապրիլի 16-ին Մանաբի հյուսիսարեւմտյան նահանգի Պեդեռնալես քաղաքի շրջանում: Երկրին պատճառված վնասն առայժմ գնահատվում է մոտավորապես 3 մլրդ դոլար: Իշխանությունների կանխատեսումների համաձայն՝ երկրի վերականգնումը կտեւի մի քանի տարի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
3
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
4
Մայրը փորձել է փրկել 7-ամյա տղային, բայց 2-ն էլ խեղդամահ են եղել
5
Ապրիլի 28-ին և 29-ին ջուր չի լինելու․ հասցեներ



