ՀՀ օմբուդսմենը Լեւոն Հայրապետյանի հարցով դիմել է ՌԴ գործընկերոջը
ОБЩЕСТВОՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը պաշտոնապես դիմել է Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հանձնակատարի աշխատակազմ՝ Լեւոն Հայրապետյանի առողջությունը վտանգող պայմանների վերացման եւ անհրաժեշտ բժշկական օգնության տրամադրման հարցով: Այս մասին տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:
Պաշտպանն իր մտահոգությունն է հայտնել Լեւոն Հայրապետյանին գերբնակեցված խուց տեղափոխելու կապակցությամբ՝ նշելով, որ վերջինս ամենօրյա բժշկական օգնության եւ հսկողության կարիք ունի, եւ դա կարող է լուրջ սպառնալիք լինել Հայրապետյանի առողջության եւ կյանքի համար:
Արման Թաթոյանը խնդրել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ Լեւոն Հայրապետյանին բժշկական օգնություն ցուցաբերելու եւ վերջինիս առողջությանը վտանգող պայմանների վերացման ուղղությամբ:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»
4
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
5
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»



