ՀՀ օմբուդսմենը Լեւոն Հայրապետյանի հարցով դիմել է ՌԴ գործընկերոջը
SOCIETYՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը պաշտոնապես դիմել է Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հանձնակատարի աշխատակազմ՝ Լեւոն Հայրապետյանի առողջությունը վտանգող պայմանների վերացման եւ անհրաժեշտ բժշկական օգնության տրամադրման հարցով: Այս մասին տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:
Պաշտպանն իր մտահոգությունն է հայտնել Լեւոն Հայրապետյանին գերբնակեցված խուց տեղափոխելու կապակցությամբ՝ նշելով, որ վերջինս ամենօրյա բժշկական օգնության եւ հսկողության կարիք ունի, եւ դա կարող է լուրջ սպառնալիք լինել Հայրապետյանի առողջության եւ կյանքի համար:
Արման Թաթոյանը խնդրել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ Լեւոն Հայրապետյանին բժշկական օգնություն ցուցաբերելու եւ վերջինիս առողջությանը վտանգող պայմանների վերացման ուղղությամբ:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



