Ереван, 30.Апрель.2026,
00
:
00
ВАЖНО


Սիրիայում ՀՀ դեսպան Փոլադյանն Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին աշխատություն է հրատարակել

ОБЩЕСТВО

Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի կապակցությամբ օրերս Դամասկոսում «աշ-Շարկ» հրատարակչությունը լույս է ընծայել Սիրիայում ՀՀ դեսպան, պատմական գիտությունների դոկտոր Արշակ Փոլադյանի «Արևմտյան վկայությունները Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին» խորագրով արաբերեն նոր գիրքը: Այս մասին  տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հավելելով. «Բազմալեզու աղբյուրագիտական լայն հենքի վրա դեսպան Փոլադյանը գիտական խորը վերլուծության է ենթարկել Հայկական հարցը պատմական երեք տարբեր փուլերում՝ համիդյան, երիտթուրքական և քեմալական ժամանակաշրջաններում: Ապա՝ հավուր պատշաճի արաբ ընթերցողին է ներկայացրել Հայոց այդ մեծ ողբերգության մանրամասները, Արևմտահայության ֆիզիկական բնաջնջման թուրանական հրեշավոր ծրագրի քաղաքական և տնտեսական նպատակները , պատմական զարհուրելի եղելությունները, սուր քննադատության ենթարկվելով թուրքական  վարչակարգերի ժխտողական քաղաքականությունը:

Բացի այդ, «Արևմտյան վկայությունները Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին» գրքում Արշակ Փոլադյանը փորձ է արել արաբ ընթերցողներին  ներկայացրել Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ վայրագ ու անմարդկային ոճրագործությունը ոչ թե հայկական աղբյուրների տվյալներով, այլ օտարազգի՝ արևմտյան ականատեսների հուշերով, արխիվային նյութերով և պատմական զեկույցներով, կարևոր տեղ հատկացնելով Օսմանյան Թուրքիայում ԱՄՆ դեսպան,  իրավաբան Հենրի Մորգենթաուի հուշերին, 1915թ. հոկտեմբերի 6-ին Մեծ Բրիտանիայում Լորդերի պալատում անգլիացի պատմաբան Վիսկոնտ Ջեյմս Բրայսի ելույթից քաղվածքներին, «1915-1916թթ. Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ վերաբերմունքի մասին» անգլիացի պատմաբան Առնոլդ Թոյնբիի պատմական ամփոփագրին, պատմության ամենասև էջերից մեկի մասին ամերիկացի թղթակից Հերբերտ Ադամս Գիբբոնսի և «Հայաստանն ու Մերձավոր Արևելքը» գրքում տեղ գտած՝ նորվեգացի հետախույզ Ֆրիտյոֆ Նանսենի վկայություններին:

Դեսպան Փոլադյանի գրքի հավելվածում ընդգրկվել են 2015թ. ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակին նվիրված հանդիսավոր արարողության ընթացքում ՀՀ Նախագահ  Սերժ Սարգսյանի, Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինի, Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի արտասանած ճառերը, 2015թ. ապրիլի 12-ին Վատիկանում Հայոց  ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակին նվիրված Սուրբ Պատարագի ժամանակ Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի ուղերձը, 2015թ. ապրիլի 22-ին Երևանում «Գլոբալ ֆորում»-ի մասնակից, Սիրիայի Ժողովրդական Ժողովի նախագահ Մուհամմադ Ջիհադ ալ-Լահամի ելութը:

Արաբական աշխարհում «Հայկական հարցը» ներկայացնելու, ինչպես նաև Օսմանյան Կայսրությունում Հայոց ցեղասպանությունը դատապարտելու նպատակով, հեղինակը գրքում զետեղել է 2015թ. հունվարի 29-ին Երևանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների պետական հանձնաժողովի հայտարարությունը, 1946թ. դեկտեմբերի 9-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելու և պատժելու մասին» ՄԱԿ-ի բանաձևը, 1948թ. դեկտեմբեր 10-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրը և 1968թ. նոյեմբերի 26-ին «Պատերազմական հանցագործությունների եւ մարդկության դեմ ուղ ղված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան:

Գրքի առաջաբանը գրել է սիրիացի ականավոր մտավորական, հասարակական-քաղաքական գործիչ, ՀՀ նախագահի կողմից 2015թ. «Երախտագիտության» մեդալով պարգևատրված դոկտոր Նաբիլ Տոոմեն: Վերջինս բարձր է գնահատել դեսպան Փոլադյանի գրքի գիտա-ճանաչողական հույժ կարևոր նշանակությունը և նրանում ամփոփված արևմտյան ականատեսների չափազանց ուշագրավ վկայությունները՝ Հայոց ցեղասպանությունը լուսաբանելու  ուղղությամբ:

Գիրքը լույս է տեսել  ճաշակով ձևավորված և գեղեցիկ կազմով: Այն  արաբ ընթերցասեր հարակայնությանը հսկայական նյութ է տալիս Հայոց ցեղասպանության մասին»:

Инфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Демографический фронт: семья как последний рубеж. Сурен Суренянц Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в Ереване«Ваш родственник в беде»: IDBank предупреждает об агрессивной волне телефонного шантажаПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст» Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»ЛГБТ вместо демократии: какую цену Брюссель выставил Еревану за евроинтеграциюКитай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛО«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Двин»Папа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю 111 годовщины геноцида армянКурс финансовой грамотности в благотворительной организации Learning Mission. Idram&IDBank«Геноцидальный антиарменизм активизировался с полной яростью в 2020-х» — международные эксперты Новый уровень цифрового банкинга: IDBank начинает стратегическое сотрудничество с Oracle Переосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаМеждународный день Земли: Idram&IDBankУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаКредит «Новый партнер» набирает популярность среди клиентов ВТБ (Армения)Индия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеUcom объявляет о запуске программы управления углеродным следомВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине Стамбула