Երևան, 30.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սիրիայում ՀՀ դեսպան Փոլադյանն Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին աշխատություն է հրատարակել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի կապակցությամբ օրերս Դամասկոսում «աշ-Շարկ» հրատարակչությունը լույս է ընծայել Սիրիայում ՀՀ դեսպան, պատմական գիտությունների դոկտոր Արշակ Փոլադյանի «Արևմտյան վկայությունները Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին» խորագրով արաբերեն նոր գիրքը: Այս մասին  տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հավելելով. «Բազմալեզու աղբյուրագիտական լայն հենքի վրա դեսպան Փոլադյանը գիտական խորը վերլուծության է ենթարկել Հայկական հարցը պատմական երեք տարբեր փուլերում՝ համիդյան, երիտթուրքական և քեմալական ժամանակաշրջաններում: Ապա՝ հավուր պատշաճի արաբ ընթերցողին է ներկայացրել Հայոց այդ մեծ ողբերգության մանրամասները, Արևմտահայության ֆիզիկական բնաջնջման թուրանական հրեշավոր ծրագրի քաղաքական և տնտեսական նպատակները , պատմական զարհուրելի եղելությունները, սուր քննադատության ենթարկվելով թուրքական  վարչակարգերի ժխտողական քաղաքականությունը:

Բացի այդ, «Արևմտյան վկայությունները Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին» գրքում Արշակ Փոլադյանը փորձ է արել արաբ ընթերցողներին  ներկայացրել Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ վայրագ ու անմարդկային ոճրագործությունը ոչ թե հայկական աղբյուրների տվյալներով, այլ օտարազգի՝ արևմտյան ականատեսների հուշերով, արխիվային նյութերով և պատմական զեկույցներով, կարևոր տեղ հատկացնելով Օսմանյան Թուրքիայում ԱՄՆ դեսպան,  իրավաբան Հենրի Մորգենթաուի հուշերին, 1915թ. հոկտեմբերի 6-ին Մեծ Բրիտանիայում Լորդերի պալատում անգլիացի պատմաբան Վիսկոնտ Ջեյմս Բրայսի ելույթից քաղվածքներին, «1915-1916թթ. Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ վերաբերմունքի մասին» անգլիացի պատմաբան Առնոլդ Թոյնբիի պատմական ամփոփագրին, պատմության ամենասև էջերից մեկի մասին ամերիկացի թղթակից Հերբերտ Ադամս Գիբբոնսի և «Հայաստանն ու Մերձավոր Արևելքը» գրքում տեղ գտած՝ նորվեգացի հետախույզ Ֆրիտյոֆ Նանսենի վկայություններին:

Դեսպան Փոլադյանի գրքի հավելվածում ընդգրկվել են 2015թ. ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակին նվիրված հանդիսավոր արարողության ընթացքում ՀՀ Նախագահ  Սերժ Սարգսյանի, Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինի, Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի արտասանած ճառերը, 2015թ. ապրիլի 12-ին Վատիկանում Հայոց  ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակին նվիրված Սուրբ Պատարագի ժամանակ Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի ուղերձը, 2015թ. ապրիլի 22-ին Երևանում «Գլոբալ ֆորում»-ի մասնակից, Սիրիայի Ժողովրդական Ժողովի նախագահ Մուհամմադ Ջիհադ ալ-Լահամի ելութը:

Արաբական աշխարհում «Հայկական հարցը» ներկայացնելու, ինչպես նաև Օսմանյան Կայսրությունում Հայոց ցեղասպանությունը դատապարտելու նպատակով, հեղինակը գրքում զետեղել է 2015թ. հունվարի 29-ին Երևանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների պետական հանձնաժողովի հայտարարությունը, 1946թ. դեկտեմբերի 9-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելու և պատժելու մասին» ՄԱԿ-ի բանաձևը, 1948թ. դեկտեմբեր 10-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրը և 1968թ. նոյեմբերի 26-ին «Պատերազմական հանցագործությունների եւ մարդկության դեմ ուղ ղված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան:

Գրքի առաջաբանը գրել է սիրիացի ականավոր մտավորական, հասարակական-քաղաքական գործիչ, ՀՀ նախագահի կողմից 2015թ. «Երախտագիտության» մեդալով պարգևատրված դոկտոր Նաբիլ Տոոմեն: Վերջինս բարձր է գնահատել դեսպան Փոլադյանի գրքի գիտա-ճանաչողական հույժ կարևոր նշանակությունը և նրանում ամփոփված արևմտյան ականատեսների չափազանց ուշագրավ վկայությունները՝ Հայոց ցեղասպանությունը լուսաբանելու  ուղղությամբ:

Գիրքը լույս է տեսել  ճաշակով ձևավորված և գեղեցիկ կազմով: Այն  արաբ ընթերցասեր հարակայնությանը հսկայական նյութ է տալիս Հայոց ցեղասպանության մասին»:

Վանաձորում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի աշխատանքը 3 մլն-ով բնակարա՞ն. Արսեն Թորոսյա´ն, ուղեղի տրամաբանության խնդիր ունե՞ք. ՀՃՇ անդամՍիմեոնեն բացատրել է, թե ինչը պակասեց «Ատլետիկոյին» Չեմպիոնների լիգայում «Արսենալին» հաղթելու համարԵվրոպան համառորեն փորձում է վերակենդանացնել նացիզմը նոր ձևով. Լավրով 100,000 զբոսաշրջիկ կգա ֆուտբոլի առաջնությանը, էդքան մարդ մտնի Իջևան՝ այնտեղի սնունդը կվերջանա. ՓաշինյանԱլվարեսը Չեմպիոնների լիգայում գերազանցել է Մեսսիի ռեկորդը Մաֆիան այսօրվա իշխանությունն է. Էդմոն ՄարուքյանԳերմանիայից ԱՄՆ զինվորականների դուրսբերումը կարող է ձախողել Tomahawk hրթիռների տեղակայման պլանը. PoliticoՀայաստանը գտնվում է թուրքական երկու պետությունների միջև՝ աճող վտանգի պայմաններում․ Ավետիք ՉալաբյանChanel-ը գլխավորել է ամենապահանջված «ամենաթեժ» բրենդերի վարկանիշը Սամվել Կարապետյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ կապվող ձայնագրությունների մասին (տեսանյութ)Մխչյանում բախվել են 2 «Opel» ու «ՎԱԶ 2114»-ըՄենք 100 դոլար էլ չենք նախատեսում կաշառքի համար․ Սամվել Կարապետյան Թրամփը տարածել է Հորմուզի նեղուցի լուսանկարը՝ «Թրամփի նեղուց» գրառմամբ ԶՊՄԿ-ն ներկայացրել է ընկերության վերջին հինգ տարիների ճանապարհը՝ կայուն զարգացման հաշվետվողականության ոլորտումՔրիս Ջենները հերքել է «դեմքի անհաջող լիֆթինգի» մասին լուրերը և հայտարարել, որ լիովին գոհ է արդյունքից ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ կիրառել hիպերձայնային զենք. Bloomberg ԱՄՆ-ը շուտով որոշում կկայացնի Գերմանիայում զnրակազմի կրճատման վերաբերյալ. Թրամփ«Մուսթաֆաևը Նիկոլի հետևից էր եկել, որ․․․»․ Նաիրա Գևորգյան Աշխատավորի օրվա տոնական շքերթի և համերգի հետ պայմանավորված փակ կլինեն մի շարք փողոցներ Դու էլ ես ուզո՞ւմ փաթեթ․ Ամիօն ներկայացնում է նոր սերնդի բանկինգ «Անպայման գնացեք ընտրության․ յուրաքանչյուրիդ ընտրությունը ճակատագրական է»․ Արտակ Զաքարյան29-ամյա տղամարդը ծեծելով սպանել է իր ընկերուհու 3-ամյա աղջկանՍամվել Կարապետյանին չթույլատրվեց այցելել հոր գերեզմանին Քաղսիի մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է Եթե գործող ռեժիմը մնա, Հայաստանն այլևս չի լինի․ Արմեն ՄանվելյանՈրպես ազգային քաղաքացիական միավորում, մեր նպատակը հստակ է՝ թույլ չտալ հակազգային, օտար ուժերին ծառայող վարչակարգի վերարտադրությունն. Հ. Կամենդատյան«Ռեմոնտադա ըստ ԼՀԿ»-ի. ի՞նչ կլինի ՀՀ-ի հետ. Կարպիս Փաշոյան Մուտաֆաևի այցի մանրամասները հույժ գաղտնի են պահվում Պետական բյուջեն ոչ թե լցնելու ենք մեր գրպանները, այլ ժողովրդի գրպանները. Սամվել Կարապետյան Որոշ զինծառայողներ տներ կստանան (տեսանյութ)Սամվել Բաբայանը նեղացել է Նիկոլ Փաշինյանից Նրանք առաջ են մղում 300,000 ադրբեջանցիների Հայաստան բերելու ծրագիրը. Նարեկ Կարապետյան ԵՄ-ն աջակցում է ՀՀ «բռնապետին»՝ անտեսելով իրավունքների և ժողովրդավարության ոտնահարումները․ Ամստերդամ Ինչո՞ւ է ոգևորվել Թուրքիայում ԱՄՆ դեսպանը հայ-թուրքական հանդիպումից Մայիսի 15-ին էկրան կբարձրանա «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմըՍտեղծվելու է «Աղքատության հաղթահարման հիմնադրամ», որտեղ ներդրում են անելու պետությունը, տարբեր հիմնադրամներ և գործարար աշխարհի մեր գործընկերները. Ն. ԿարապետյանՓաշինյանը ամեն օր մի երազ տեսնում է. Սամվել Կարապետյան Հայկական միջավայրում ի հայտ եկած այս մարտնչող և ագրեսիվ ստերը հարյուր տարի մեր քաղաքական միտքը գերության և ստրկության մեջ են պահել. ՄարուքյանԾնողները կոտրել են պատուհանը՝ իրենց երեխաներին փակված մանկապարտեզից փրկելու համարՊուտինը կորոշի Հաղթանակի տոնի կապակցությամբ հայտարարվող hրադադարի հստակ ժամերը. Պեսկով Հակակոռուպցիոն դատարանը շարունակում է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցի քննարկումը Արցախը իմ մեջ է` անջնջելի և անբեկանելի. այն ո´չ կարելի է մոռացության մատնել, ո´չ վերացնել մեր ազգային ինքնությունից. Արտյոմ Սիմոնյան Ո՞ր ժամանակներից են մարդիկ պլաստիկ միջամտություններ կատարել. «Փաստ»Իրանի ծովային շրջափակnւմը չի օգնի ԱՄՆ-ին հասնել իր նպատակներին. Փեզեշքիան Մեր գլխավոր խնդիրն այս ապազգային վարչախմբի հեռացումն է․ Մենուա ՍողոմոնյանՀայտնի է Էմանուել Մակրոնի Հայաստան պետական այցի օրակարգը. Այցելելու է Ծիծեռնակաբերդ և Մատենադարան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 ԱՊՐԻԼԻ). Բախումներ Մաշտոցի պուրակում. «Փաստ»Ռուսաստանը Եվրոպայի երկրների դեմ որևէ ագրեuիվ մտադրություն չունի. Մեդվեդև