Ուրուգվայում 10 հազարից ավելի բնակիչներ լքել են տները հեղեղումների պատճառով
ОБЩЕСТВОՈւրուգվայում 10 հազարից ավելի բնակիչներ հարկադրված են եղել լքել իրենց տները տեղատարափ անձրեւներից առաջացած հեղեղումների պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նշվում Է երկրի Արտակարգ իրավիճակների ազգային վարչության կայքում:
Ըստ վերջին տվյալների, ընդամենն իրենց տները լքել են շուրջ 10,3 հազար մարդ, որոնցից 7,6 հազարը տարհանվել Է: Բարդ իրավիճակ Է ստեղծվել Ուրուգվայի տարածքի 18 դեպարտամենտներում: Տեղի օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն՝ հորդառատ անձրեւները կարող են շարունակվել երկրի մի քանի տարածաշրջաններում:
Հեղեղումների հետեւանքով զոհերի կամ տուժածների մասին տվյալներ չեն ստացվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»
4
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
5
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»



