Ուրուգվայում 10 հազարից ավելի բնակիչներ լքել են տները հեղեղումների պատճառով
SOCIETYՈւրուգվայում 10 հազարից ավելի բնակիչներ հարկադրված են եղել լքել իրենց տները տեղատարափ անձրեւներից առաջացած հեղեղումների պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նշվում Է երկրի Արտակարգ իրավիճակների ազգային վարչության կայքում:
Ըստ վերջին տվյալների, ընդամենն իրենց տները լքել են շուրջ 10,3 հազար մարդ, որոնցից 7,6 հազարը տարհանվել Է: Բարդ իրավիճակ Է ստեղծվել Ուրուգվայի տարածքի 18 դեպարտամենտներում: Տեղի օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն՝ հորդառատ անձրեւները կարող են շարունակվել երկրի մի քանի տարածաշրջաններում:
Հեղեղումների հետեւանքով զոհերի կամ տուժածների մասին տվյալներ չեն ստացվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



