Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետը բավական պատկառելի ունեցվածք է ժառանգություն ստացել.«Ժողովուրդ»
ОБЩЕСТВО«ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանն անցած տարվա ընթացքում բավական պատկառելի ունեցվածք է ժառանգություն ստացել։ Ըստ նրա պաշտոնական հայտարարագրի՝ 2015-ին որպես ժառանգություն ստացել է 120 մլն դրամ արժողությամբ բնակարան, 600 հազար դրամ գնահատված հողամաս և 10 մլն դրամ արժեքով ավտոտնակ։ ՔԱԳՎ պետի դրամական միջոցներն անցած տարվա վերջին կազմել են 70 հազար դոլար։ Նշենք նաև, որ Արտյոմ Մովսիս– յանի տարեկան աշխատավարձը կազմել է 14 մլն 693 հազար դրամ։ Այսինքն՝ ամսական միջին աշխատավարձը կազմել է 1 մլն 224 հազար դրամ։ Ի դեպ, ՔԱԳՎ պետի կինը՝ Ալբինա Մովսիսյանը, հայտարարագրել է 70 հազար եվրո դրամական միջոց։ Նշենք նաև, որ նա ոչ մի տեղ չի աշխատում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»
4
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
5
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»



