Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետը բավական պատկառելի ունեցվածք է ժառանգություն ստացել.«Ժողովուրդ»
SOCIETY«ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանն անցած տարվա ընթացքում բավական պատկառելի ունեցվածք է ժառանգություն ստացել։ Ըստ նրա պաշտոնական հայտարարագրի՝ 2015-ին որպես ժառանգություն ստացել է 120 մլն դրամ արժողությամբ բնակարան, 600 հազար դրամ գնահատված հողամաս և 10 մլն դրամ արժեքով ավտոտնակ։ ՔԱԳՎ պետի դրամական միջոցներն անցած տարվա վերջին կազմել են 70 հազար դոլար։ Նշենք նաև, որ Արտյոմ Մովսիս– յանի տարեկան աշխատավարձը կազմել է 14 մլն 693 հազար դրամ։ Այսինքն՝ ամսական միջին աշխատավարձը կազմել է 1 մլն 224 հազար դրամ։ Ի դեպ, ՔԱԳՎ պետի կինը՝ Ալբինա Մովսիսյանը, հայտարարագրել է 70 հազար եվրո դրամական միջոց։ Նշենք նաև, որ նա ոչ մի տեղ չի աշխատում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone Scams
2
Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank
3
Soft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26
4
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar



