Սանդերսի կողմնակիցները մեկդոլարանոց թղթադրամներ են նետել Քլինթոնի ավտոշարասյան վրա
ОБЩЕСТВОՎերմոնտից սենատոր Բեռնի Սանդերսի շուրջ հարյուր կողմնակիցներ մեկդոլարանոց թղթադրամներ են նետել Դեմոկրատական կուսակցությունից նրա մրցակից Հիլարի Քլինթոնի ավտոշարասյան վրա, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով CNN-ին:
Միջադեպը տեղի Է ունեցել Լոս Անջելեսի արվարձանում: Քլինթոնն ընտրարշավի միջոցների հանգանակության միջոցառման Էր մեկնել դերասան Ջորջ Քլունիի եւ նրա կնոջ՝ Ամալի հետ:
Ակցիան նպատակ ուներ ցույց տալ այն օրենքների անհեթեթությունը, որոնք քաղաքական գործիչներին թույլ են տալիս խոշոր գումարի փող ստանալ ընտրարշավի ֆինանսավորման համար:
Ավելի վաղ Սանդերսը եւ նրա կողմնակիցները բազմիցս Քլինթոնին մեղադրել են այն բանում, որ նա միջոցներ Է ընդունում կորպորացիաներից, ինչը նրան կախման մեջ Է դնում գործարարությունից, նշել Է ՏԱՍՍ-ը:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
4
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»
5
Административный суд признал бездействие полиции незаконным



