Սանդերսի կողմնակիցները մեկդոլարանոց թղթադրամներ են նետել Քլինթոնի ավտոշարասյան վրա
SOCIETYՎերմոնտից սենատոր Բեռնի Սանդերսի շուրջ հարյուր կողմնակիցներ մեկդոլարանոց թղթադրամներ են նետել Դեմոկրատական կուսակցությունից նրա մրցակից Հիլարի Քլինթոնի ավտոշարասյան վրա, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով CNN-ին:
Միջադեպը տեղի Է ունեցել Լոս Անջելեսի արվարձանում: Քլինթոնն ընտրարշավի միջոցների հանգանակության միջոցառման Էր մեկնել դերասան Ջորջ Քլունիի եւ նրա կնոջ՝ Ամալի հետ:
Ակցիան նպատակ ուներ ցույց տալ այն օրենքների անհեթեթությունը, որոնք քաղաքական գործիչներին թույլ են տալիս խոշոր գումարի փող ստանալ ընտրարշավի ֆինանսավորման համար:
Ավելի վաղ Սանդերսը եւ նրա կողմնակիցները բազմիցս Քլինթոնին մեղադրել են այն բանում, որ նա միջոցներ Է ընդունում կորպորացիաներից, ինչը նրան կախման մեջ Է դնում գործարարությունից, նշել Է ՏԱՍՍ-ը:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



