Իրանը հրաժարվել է մասնակցել Դոհայում նավթ արդյունահանող երկրների բանակցություններին
МЕЖДУНАРОДНОЕԻրանը րոշել է իր ներկայացուցիչներին չուղարկել Դոհայում կայանալիք հանդիպմանը, որտեղ այսօր՝ ապրիլի 17-ին, տեղի կունենան նավթ արդյունահանող երկրների բանակցությունները։ Այս մասին ասված է Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեի հայտարարությունում։
Նրա խոսքով, բանակցություններին մասնակցում են այն կողմերը, որոնք ուզում են քննարկել նավթի արդյունահանման ծավալները սառեցնելու հարցը։ «Քանի որ Իրանը չի ստորագրելու նման պլանը, մեր մասնակցությունն այդ հանդիպմանը պարտադիր չէ»,-ասել է նախարարը։
Ապրիլի 15-ին հաղորդվել էր, որ Զանգանեն չի մասնակցելու այդ հանդիպմանը։ Ենթադրվում է, որ այդ հանդիպմանն Իրանի կողմից կմասնակցի ՕՊԵԿ-ում այդ երկրի ներկայացուցիչ Կազեմպուր Արդեբիլին։
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
3
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
4
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
5
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%



