Իրանը հրաժարվել է մասնակցել Դոհայում նավթ արդյունահանող երկրների բանակցություններին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանը րոշել է իր ներկայացուցիչներին չուղարկել Դոհայում կայանալիք հանդիպմանը, որտեղ այսօր՝ ապրիլի 17-ին, տեղի կունենան նավթ արդյունահանող երկրների բանակցությունները։ Այս մասին ասված է Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեի հայտարարությունում։
Նրա խոսքով, բանակցություններին մասնակցում են այն կողմերը, որոնք ուզում են քննարկել նավթի արդյունահանման ծավալները սառեցնելու հարցը։ «Քանի որ Իրանը չի ստորագրելու նման պլանը, մեր մասնակցությունն այդ հանդիպմանը պարտադիր չէ»,-ասել է նախարարը։
Ապրիլի 15-ին հաղորդվել էր, որ Զանգանեն չի մասնակցելու այդ հանդիպմանը։ Ենթադրվում է, որ այդ հանդիպմանն Իրանի կողմից կմասնակցի ՕՊԵԿ-ում այդ երկրի ներկայացուցիչ Կազեմպուր Արդեբիլին։
1
Կյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա Սարգսյանը
2
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
3
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
4
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
5
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով



