22-ամյա պաշտպան Դավիթ Մարիկյանը հեռացել է Շիրակից
СПОРТ«Շիրակը» երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը 22-ամյա պաշտպան Դավիթ Մարիկյանի հետ,- հայտնում է Գյումրու ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Մարիկյանը «Շիրակ»-ին էր միացել 2013 թ-ի ձմռանը: Նա «Շիրակ»-ի կազմում անց է կացրել 59 հանդիպում, որից 48-ը` Բարձրագույն խմբի առաջնություններում, 6 գավաթային հանդիպում, 1 անգամ հադես է եկել սուպերգավաթի խաղարկությունում և ևս 4 հանդիպում անց է կացրել Եվրագավաթներում: Դարձել է 3 գոլի և 3 ինքնագոլի հեղինակ:
«Շիրակ»-ի կազմում Դավիթ Մարիկյանը արժանացել է Հայաստանի չեմպիոնի կոչման (2013), դարձել է Հայաստանի սուպերգավաթակիր (2013), արժանացել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության արծաթե մեդալի (2014) և բրոնզե մեդալի (2015):
1
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
2
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...
3
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
4
Устроили клоунаду чтобы удержаться у власти
5
Риторика Баку не приведет к миру․ Аршак Карапетян



