22-ամյա պաշտպան Դավիթ Մարիկյանը հեռացել է Շիրակից
ՍՊՈՐՏ«Շիրակը» երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը 22-ամյա պաշտպան Դավիթ Մարիկյանի հետ,- հայտնում է Գյումրու ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Մարիկյանը «Շիրակ»-ին էր միացել 2013 թ-ի ձմռանը: Նա «Շիրակ»-ի կազմում անց է կացրել 59 հանդիպում, որից 48-ը` Բարձրագույն խմբի առաջնություններում, 6 գավաթային հանդիպում, 1 անգամ հադես է եկել սուպերգավաթի խաղարկությունում և ևս 4 հանդիպում անց է կացրել Եվրագավաթներում: Դարձել է 3 գոլի և 3 ինքնագոլի հեղինակ:
«Շիրակ»-ի կազմում Դավիթ Մարիկյանը արժանացել է Հայաստանի չեմպիոնի կոչման (2013), դարձել է Հայաստանի սուպերգավաթակիր (2013), արժանացել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության արծաթե մեդալի (2014) և բրոնզե մեդալի (2015):
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
3
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
4
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
5
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...



