Ժայռաբեկորները միակողմանի փակել են Հայաստանի միջպետական ավտոճանապարհը
ОБЩЕСТВОՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 15-ին` ժամը 07:00-ի սահմաններում, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհի 360-րդ կմ հատվածում տեղի է ունեցել ճանապարհի վերին շեպի փլուզում: Մոտ 110 խմ ծավալի ժայռաբեկորներն ընկել են ճանապարհի երթևեկելի հատվածի վրա` միակողմանի փակելով այն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից:
Մեղրու ճանապարհաշինական ընկերության աշխատակիցներն այս պահին կատարում են ճանապարհի մաքրման աշխատանքներ, սակայն դեռևս կա փլուզման վտանգ:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
4
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»
5
Административный суд признал бездействие полиции незаконным



