Ժայռաբեկորները միակողմանի փակել են Հայաստանի միջպետական ավտոճանապարհը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 15-ին` ժամը 07:00-ի սահմաններում, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհի 360-րդ կմ հատվածում տեղի է ունեցել ճանապարհի վերին շեպի փլուզում: Մոտ 110 խմ ծավալի ժայռաբեկորներն ընկել են ճանապարհի երթևեկելի հատվածի վրա` միակողմանի փակելով այն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից:
Մեղրու ճանապարհաշինական ընկերության աշխատակիցներն այս պահին կատարում են ճանապարհի մաքրման աշխատանքներ, սակայն դեռևս կա փլուզման վտանգ:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



