Ժայռաբեկորները և բնահողը Տավուշի մարզում երկկողմանի փակել են հանրապետական նշանակության ավտոճանապարհը
ОБЩЕСТВОՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 14-ի լուսաբացին Տավուշի մարզի Բերդ-Արծվաբերդ-Չինարի հանրապետական նշանակության ավտոճանապարհի 28-րդ կմ-ում` Այգեձոր գյուղի վերջնամասում, տեղի է ունեցել հողային պաստառի վերին շեպի փլուզում: Մոտ 1100 խմ ծավալի ժայռաբեկորները և բնահողը երկկողմանի փակել են ճանապարհը: Այս մասին «Արմենպրես-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից:
Այս պահին Տավուշի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները ձեռնարկում են համապատասխան միջոցառումներ` բնահողը և ժայռաբեկորները ճանապարհից հեռացնելու, ինչպես նաև երթևեկությունը հնարավորինս սեղմ ժամկետներում վերականգնելու համար:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
4
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»
5
Административный суд признал бездействие полиции незаконным



