Ժայռաբեկորները և բնահողը Տավուշի մարզում երկկողմանի փակել են հանրապետական նշանակության ավտոճանապարհը
SOCIETYՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 14-ի լուսաբացին Տավուշի մարզի Բերդ-Արծվաբերդ-Չինարի հանրապետական նշանակության ավտոճանապարհի 28-րդ կմ-ում` Այգեձոր գյուղի վերջնամասում, տեղի է ունեցել հողային պաստառի վերին շեպի փլուզում: Մոտ 1100 խմ ծավալի ժայռաբեկորները և բնահողը երկկողմանի փակել են ճանապարհը: Այս մասին «Արմենպրես-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից:
Այս պահին Տավուշի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները ձեռնարկում են համապատասխան միջոցառումներ` բնահողը և ժայռաբեկորները ճանապարհից հեռացնելու, ինչպես նաև երթևեկությունը հնարավորինս սեղմ ժամկետներում վերականգնելու համար:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



