Քաղաքացին մեղադրվում է քվեատուփը կոտրելու մեջ
ОБЩЕСТВОԿոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քրեական գործ է հարուցվել քաղաքացու կողմից 2015թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեի քվեարկությունը ձախողելու փորձ անելու փաստի առնչությամբ:
Մասանավորապես, ըստ մեր տեղեկությունների՝ Վիգեն Դավթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով սահմանադրական փոփոխությունների 2015թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեի թիվ 26/29 տեղամասային հանձնաժողովի անդամ, Կոտայքի մարզի Քասախ գյուղում տեղակայված տեղամասային կենտրոնում նպատակ ունենալով ձախողել քվեարկության գործընթացը՝ խոչընդոտել է հանրաքվեի հանձնաժողովի աշխատանքներին, այն է՝ հարվածել է քվեատուփը հատակին եւ կոտրել այն: Այդպիսով, խախտվել է քվեատուփի ամբողջականությունը եւ այն կորցրել է իր նպատակային նշանակությունը:
Վերոհիշյալ արարքը կատարելու համար Վիգեն Դավթյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի առաջին մասով, ինչը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ էլ կալանք՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով:
Քվեատուփ կոտրած Վիգեն Դավթյանը չհեռանալու մասին ստորագրությամբ բաց է թողնվել: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
1
Очередной митинг: чем недовольны сотрудники государственных структур? «Паст»
2
Почему власти «паникуют»? «Паст»
3
Тупик одностороннего мира: когда Армения говорит о будущем, а Азербайджан формирует поколение, полно...
4
Генеральный директор Ucom Ральф Йирикян вручил сертификаты участникам курса по кибербезопасности
5
Уступки превращаются в капитуляцию, но мир так и не устанавливается: «Паст»



