Քաղաքացին մեղադրվում է քվեատուփը կոտրելու մեջ
SOCIETYԿոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քրեական գործ է հարուցվել քաղաքացու կողմից 2015թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեի քվեարկությունը ձախողելու փորձ անելու փաստի առնչությամբ:
Մասանավորապես, ըստ մեր տեղեկությունների՝ Վիգեն Դավթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով սահմանադրական փոփոխությունների 2015թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեի թիվ 26/29 տեղամասային հանձնաժողովի անդամ, Կոտայքի մարզի Քասախ գյուղում տեղակայված տեղամասային կենտրոնում նպատակ ունենալով ձախողել քվեարկության գործընթացը՝ խոչընդոտել է հանրաքվեի հանձնաժողովի աշխատանքներին, այն է՝ հարվածել է քվեատուփը հատակին եւ կոտրել այն: Այդպիսով, խախտվել է քվեատուփի ամբողջականությունը եւ այն կորցրել է իր նպատակային նշանակությունը:
Վերոհիշյալ արարքը կատարելու համար Վիգեն Դավթյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի առաջին մասով, ինչը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ էլ կալանք՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով:
Քվեատուփ կոտրած Վիգեն Դավթյանը չհեռանալու մասին ստորագրությամբ բաց է թողնվել: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
1
GRAWE Group and C-Quadrat Investment Group have announced plans to acquire 100% of LIGA Insurance Co...
2
IDBank issued the 1st tranche of bonds of 2026
3
IDBank: A Pioneer of Digital Banking and Innovation in Armenia
4
A Brand-New Section on Idram&IDBank
5
Ucom Supports the Annual “Capture the Flag 2025” Cybersecurity Competition



