Գվարդիոլան մտադիր է Կարվախալին հրավիրել «Մանչեսթեր Սիթի»
СПОРТ«Մանչեսթեր Սիթիի» ապագան գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կստանա ազդեցիկ բյուջե` «քաղաքայինների» կազմի փոփոխության համար: Կատալոնացու գլխավոր նպատակն է թիմի պաշտպանական և միջին գծերի ուժեղացումը: Մասնավորապես Գվարդիոլան կարևորում է պաշտպանության աջ թևի ուժեղացումը:
Ինչպես հաղորդում է Marca-ն, այդ դիրքի համար Գվարդիոլան մտադիր է հրավիրել «Ռեալի» պաշտպան Դանի Կարվախալ: Այժմ «Մանչեսթեր Սիթիում» այդ դիրքում խաղում են Բակարի Սանյան և Պաբլո Սաբալետան` համապատասխանաբար 33 և 31 տարեկան, և ակնհայտ է, որ նրանց ավելի երիտասարդ փոխարինող է պետք:
Միակ խոչընդոտը «Ռեալում» մնալու Կարվախալի ցանկությունն է: Սակայն Գվարդիոլան կանի ամեն բան` Կարվախալին «Էթիհադ» բերելու համար:
1
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
2
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
3
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...
4
«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенников
5
Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри



