Գվարդիոլան մտադիր է Կարվախալին հրավիրել «Մանչեսթեր Սիթի»
SPORT«Մանչեսթեր Սիթիի» ապագան գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կստանա ազդեցիկ բյուջե` «քաղաքայինների» կազմի փոփոխության համար: Կատալոնացու գլխավոր նպատակն է թիմի պաշտպանական և միջին գծերի ուժեղացումը: Մասնավորապես Գվարդիոլան կարևորում է պաշտպանության աջ թևի ուժեղացումը:
Ինչպես հաղորդում է Marca-ն, այդ դիրքի համար Գվարդիոլան մտադիր է հրավիրել «Ռեալի» պաշտպան Դանի Կարվախալ: Այժմ «Մանչեսթեր Սիթիում» այդ դիրքում խաղում են Բակարի Սանյան և Պաբլո Սաբալետան` համապատասխանաբար 33 և 31 տարեկան, և ակնհայտ է, որ նրանց ավելի երիտասարդ փոխարինող է պետք:
Միակ խոչընդոտը «Ռեալում» մնալու Կարվախալի ցանկությունն է: Սակայն Գվարդիոլան կանի ամեն բան` Կարվախալին «Էթիհադ» բերելու համար:
1
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership



