Հնդկաստանի վանքում բռնկված հրդեհի պատճառով զոհվել է ավելի քան 100 մարդ
МЕЖДУНАРОДНОЕՎերջին տվյալներով՝ հնդկական Կերալա նահանգում Պարավուր քաղաքում գտնվող վանքում բռնկված հրդեհի զոհ է դարձել 106 մարդ: Այդ մասին հաղորդում է The Times o India-ն:
Վիրավորվել է ավելի քան 200 մարդ: Լրատվամիջոցի տվյալներով՝ հրդեհի պահին վանքի մոտ եղել է մինչև 15 հազար մարդ:
BBC-ն իր հերթին նշում է, որ շատ վիրավորներ ծանր վիճակում են:
Դեպքի վայր է մեկնել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին: Նա հրահանգել է ավերակների մաքրման և վիրավորների տարհանման աշխատանքներին ներգրավել ռազմաօդային ուժերը և ռազմածովային նավատորմը:
Լրատվամիջոցների տվյալներով՝ հրդեհը սկսվել է կիրակի գիշերը՝ տեղի ժամանակով մոտ 03:30-ին: Հրդեհի պատճառը եղել է հինդուիստական Նոր տարվա տոնակատարությունների համար պատրաստված հրատեխնիկայի պայթյունները:
1
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
2
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
3
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
4
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
5
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%



