Հնդկաստանի վանքում բռնկված հրդեհի պատճառով զոհվել է ավելի քան 100 մարդ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎերջին տվյալներով՝ հնդկական Կերալա նահանգում Պարավուր քաղաքում գտնվող վանքում բռնկված հրդեհի զոհ է դարձել 106 մարդ: Այդ մասին հաղորդում է The Times o India-ն:
Վիրավորվել է ավելի քան 200 մարդ: Լրատվամիջոցի տվյալներով՝ հրդեհի պահին վանքի մոտ եղել է մինչև 15 հազար մարդ:
BBC-ն իր հերթին նշում է, որ շատ վիրավորներ ծանր վիճակում են:
Դեպքի վայր է մեկնել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին: Նա հրահանգել է ավերակների մաքրման և վիրավորների տարհանման աշխատանքներին ներգրավել ռազմաօդային ուժերը և ռազմածովային նավատորմը:
Լրատվամիջոցների տվյալներով՝ հրդեհը սկսվել է կիրակի գիշերը՝ տեղի ժամանակով մոտ 03:30-ին: Հրդեհի պատճառը եղել է հինդուիստական Նոր տարվա տոնակատարությունների համար պատրաստված հրատեխնիկայի պայթյունները:
1
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
2
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
3
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
4
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



