Արցախում հույս են հայտնում, որ զոհվածների դիերի փոխանակման գործընթացը կավարտվի 2- 3 օրվա ընթացքում
ОБЩЕСТВОԿարմիր Խաչի միջազգային կազմակերպության միջոցով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում զոհվածների դիերի փոխանակման գործընթացը շարունակվում է: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը նշեց, որ ղարաբաղյան կողմում հույս ունեն, որ գործընթացն ավարտին կհասցվի առաջիկա 2-3 օրերի ընթացքում:
Ավելի վաղ պայմանավորվածություն էր ձեռք բերվել ապրիլի 8-ին` ժամը 15:00-20:00-ը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծի հյուսիսային և հարավային ուղղություններում խստորեն ապահովել կրակի դադարեցման ռեժիմը և սկսել ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմից զոհված զինծառայողների մարմինների որոնման աշխատանքները:
Գործընթացը համակարգում են Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն և ԵԱՀԿ Մինսկի խմբի հատուկ ներկայացուցչի դաշտային օգնականները:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
4
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»
5
Административный суд признал бездействие полиции незаконным



