Արցախում հույս են հայտնում, որ զոհվածների դիերի փոխանակման գործընթացը կավարտվի 2- 3 օրվա ընթացքում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿարմիր Խաչի միջազգային կազմակերպության միջոցով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում զոհվածների դիերի փոխանակման գործընթացը շարունակվում է: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը նշեց, որ ղարաբաղյան կողմում հույս ունեն, որ գործընթացն ավարտին կհասցվի առաջիկա 2-3 օրերի ընթացքում:
Ավելի վաղ պայմանավորվածություն էր ձեռք բերվել ապրիլի 8-ին` ժամը 15:00-20:00-ը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծի հյուսիսային և հարավային ուղղություններում խստորեն ապահովել կրակի դադարեցման ռեժիմը և սկսել ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմից զոհված զինծառայողների մարմինների որոնման աշխատանքները:
Գործընթացը համակարգում են Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն և ԵԱՀԿ Մինսկի խմբի հատուկ ներկայացուցչի դաշտային օգնականները:
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
5
Հանրայինում «չներեցին». Լուսինե Թովմասյանի հեռացումը՝ աղմկահարույց համերգի ստվերում



