Հայաստանին մատակարարվող ռուսական գազի սակագինը խորանարդ մետրի համար կկազմի 150 դոլար
ЭКОНОМИКАՌուսաստանից Հայաստանին մատակարարվող գազի մեկ խորանարդ մետրի սակագինը սահմանին ներկայիս 165 դոլարի փոխարեն կնվազեցվի մինչեւ 150 դոլար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Անդրադառնալով սպառողների համար գազի սակագնի նվազեցման մասին հարցին՝ ՀՀ վարչապետը նշեց. «Այդ հարցը կքննարկի և որոշում կկայացվի»:
Մեդվեդևի հետ հանդիպումից հետո հայտարարության ժամանակ վարչապետը նշել էր, որ քննարկել են Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման գնի իջեցման հարցը, որի շուրջ փոխադարձ համաձայնությունն ամրագրվեց համապատասխան փաստաթղթերի ստորագրմամբ:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



