Հայաստանին մատակարարվող ռուսական գազի սակագինը խորանարդ մետրի համար կկազմի 150 դոլար
ECONOMICSՌուսաստանից Հայաստանին մատակարարվող գազի մեկ խորանարդ մետրի սակագինը սահմանին ներկայիս 165 դոլարի փոխարեն կնվազեցվի մինչեւ 150 դոլար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Անդրադառնալով սպառողների համար գազի սակագնի նվազեցման մասին հարցին՝ ՀՀ վարչապետը նշեց. «Այդ հարցը կքննարկի և որոշում կկայացվի»:
Մեդվեդևի հետ հանդիպումից հետո հայտարարության ժամանակ վարչապետը նշել էր, որ քննարկել են Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման գնի իջեցման հարցը, որի շուրջ փոխադարձ համաձայնությունն ամրագրվեց համապատասխան փաստաթղթերի ստորագրմամբ:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



