Կամավորական ջոկատների անդամները շիվարած են. տասնութ, տասնինը տարեկան զինվորները նրանց առաջնագիծ չեն թողնում.«Հայկական ժամանակ»
ОБЩЕСТВО«Երեկ մեր թղթակիցը Արցախից փոխանցում Էր, որ Երևանից մեկնած կամավորական ջոկատների անդամները շիվարած են։ Սահմանը պահող զինվորները նրանց առաջնագիծ չեն թողնում, հայտարարում են, որ իրենք են պահելու սահմանը։
Տասնութ, տասնինը տարեկան զինվորները պնդում են, որ մնալու են տեղում, ոչ մի քայլ հետ չեն գնալու։ Հիշեցնենք, կամավորականները մինչ ԼՂՀ ուղևորվելը հայտարարում Էին, որ գնում են, երիտասարդներին մի փոքր հետ ուղարկեն, իրենք գան առաջին գիծ։ Արդեն տեղեկացրել ենք, որ կամավորականների հոսքը Արցախ ապրիլի 2-ից չի դադարում, առաջնագիծ մեկնելու համար անդամագրվել են ոչ միայն տղամարդիկ այլ նաև կանայք։ Մեծ թվով անդամագրվողներ կան նաև Սփյուռքից»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограничений
4
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»
5
Административный суд признал бездействие полиции незаконным



