Կամավորական ջոկատների անդամները շիվարած են. տասնութ, տասնինը տարեկան զինվորները նրանց առաջնագիծ չեն թողնում.«Հայկական ժամանակ»
SOCIETY«Երեկ մեր թղթակիցը Արցախից փոխանցում Էր, որ Երևանից մեկնած կամավորական ջոկատների անդամները շիվարած են։ Սահմանը պահող զինվորները նրանց առաջնագիծ չեն թողնում, հայտարարում են, որ իրենք են պահելու սահմանը։
Տասնութ, տասնինը տարեկան զինվորները պնդում են, որ մնալու են տեղում, ոչ մի քայլ հետ չեն գնալու։ Հիշեցնենք, կամավորականները մինչ ԼՂՀ ուղևորվելը հայտարարում Էին, որ գնում են, երիտասարդներին մի փոքր հետ ուղարկեն, իրենք գան առաջին գիծ։ Արդեն տեղեկացրել ենք, որ կամավորականների հոսքը Արցախ ապրիլի 2-ից չի դադարում, առաջնագիծ մեկնելու համար անդամագրվել են ոչ միայն տղամարդիկ այլ նաև կանայք։ Մեծ թվով անդամագրվողներ կան նաև Սփյուռքից»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone Scams
2
Soft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar



