Կա պայմանավորվածություն հրադադար պահպանելու վերաբերյալ. Դավիթ Տոնոյան
ОБЩЕСТВОԱրցախում հրադադարի ռեժիմ սահմանված չէ. կան պայմանավորվածություններ հրադադար պահպանելու վերաբերյալ: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:
Դավիթ Տոնոյանը նաև նշեց, որ հակամարտության գոտում կրակոցներ պարբերաբար լինում են: Հարցին, թե ադրբեջանական կողմից հենակետ կա՞ վերցված, Դավիթ Տոնոյանը կարճ պատասխանեց. «Ոչ»:
Ազգային ժողովում մեկնարկել են ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակի վերաբերյալ փակ քննարկումը: Քննարկմանը մասնակցում են ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը և ԱԺ պատգամավորներ:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограничений
4
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»
5
Административный суд признал бездействие полиции незаконным



