Կա պայմանավորվածություն հրադադար պահպանելու վերաբերյալ. Դավիթ Տոնոյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրցախում հրադադարի ռեժիմ սահմանված չէ. կան պայմանավորվածություններ հրադադար պահպանելու վերաբերյալ: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:
Դավիթ Տոնոյանը նաև նշեց, որ հակամարտության գոտում կրակոցներ պարբերաբար լինում են: Հարցին, թե ադրբեջանական կողմից հենակետ կա՞ վերցված, Դավիթ Տոնոյանը կարճ պատասխանեց. «Ոչ»:
Ազգային ժողովում մեկնարկել են ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակի վերաբերյալ փակ քննարկումը: Քննարկմանը մասնակցում են ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը և ԱԺ պատգամավորներ:
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
5
Հանրայինում «չներեցին». Լուսինե Թովմասյանի հեռացումը՝ աղմկահարույց համերգի ստվերում



