Քերին առաջընթաց է նշել ԻՊ-ի դեմ պայքարում
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին կարծում է, որ Միջազգային կոալիցիան հաջողություններ Է արձանագրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ մղվող պայքարում:
«Մենք, անտարակույս, պատերազմ ենք վարում ԻՊ-ի դեմ: Առկա Է իրական առաջընթաց»,-ասել Է պետքարտուղարը՝ ապրիլի 5-ին ելույթ ունենալով MSNBC հեռուստաալիքի առավոտյան ծրագրի եթերում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Փաստն այն Է, որ ԻՊ-ն եւ ԴԱԻՇ-ը, ինչպես նրան անվանում են արաբական աշխարհում, տարածքներ Է կորցրել, եւ անցյալ մայիսից նրան չի հաջողվել նոր տարածքներ գրավել»,-հավելել Է Քերին:
«Մեզ հայտնի Է դարձել, որ նրանք կրճատել են վճարումներն իրենց զինյալներին՝ ամենաբարձր, միջին ու ցածր մակարդակով»,-հավելել Է պետքարտուղարը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием
2
Церемония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатов
3
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
4
Новый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026»
5
Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай



