Քերին առաջընթաց է նշել ԻՊ-ի դեմ պայքարում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին կարծում է, որ Միջազգային կոալիցիան հաջողություններ Է արձանագրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ մղվող պայքարում:
«Մենք, անտարակույս, պատերազմ ենք վարում ԻՊ-ի դեմ: Առկա Է իրական առաջընթաց»,-ասել Է պետքարտուղարը՝ ապրիլի 5-ին ելույթ ունենալով MSNBC հեռուստաալիքի առավոտյան ծրագրի եթերում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Փաստն այն Է, որ ԻՊ-ն եւ ԴԱԻՇ-ը, ինչպես նրան անվանում են արաբական աշխարհում, տարածքներ Է կորցրել, եւ անցյալ մայիսից նրան չի հաջողվել նոր տարածքներ գրավել»,-հավելել Է Քերին:
«Մեզ հայտնի Է դարձել, որ նրանք կրճատել են վճարումներն իրենց զինյալներին՝ ամենաբարձր, միջին ու ցածր մակարդակով»,-հավելել Է պետքարտուղարը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Կյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա Սարգսյանը
2
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
3
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
4
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
5
14-ամյա աղջիկը սեփական կյանքի գնով փրկել է իր կրտսեր եղբորը



