Ереван, 09.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Հայ-լեհական հասարակական կոմիտեն կոչ է արել Լեհաստանի նախագահին դատապատրել Ադրբեջանի հարձակումը

МЕЖДУНАРОДНОЕ

Հայ-լեհական հասարակական կոմիտեն Լեհաստանի Հանրապետության նախագահ Անդժեյ Դուդային կոչ է արել դատապատրել ադրբեջանական զինված ուժերի հարձակումը Արցախի խաղաղ բնակչության և պաշտպանական դիրքերի վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ`այս մասին նշված է Հայ-լեհական հասարակական կոմիտեի նախագահ Հրաչյա Բոյաջյանի տարածած հայտարարությունում:

«Հայ-լեհական հասարակական կոմիտեն խիստ մտահոգ է Արցախի արևելյան սահմանի ողջ երկայնքով ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը սկսված ռմբակոծությունների և լայնածավալ մարտական գործողությունների պատճառով: Կոչ ենք անում դատապարտել ադրբեջանական զինված ուժերի ուխտադրուժ հարձակումը Արցախի խաղաղ բնակչության և պաշտպանական դիրքերի վրա: Իր ագրեսիվ քայլով Ադրբեջանի ղեկավարությունը ոչ միայն կոպտորեն խախտում է կրակի դադարեցման մասին 1994 թվականին ստորագրված պայմանագիրը, այլև կործանիչ հարված է հասցնում ԼՂ հակամարտության լուծման բանակցային գործընթացին: Իլհամ Ալիևի վարած հակաքրիստոնեական քաղաքականությունը պետք է խստորեն դատապարտել»,-նշված է տեքստում:

«Օսմանյան Թուրքիայի 1915-ին սկսած և անպատիժ մնացած ցեղասպանությունը փորձում են շարունակել ազերիները`հրթիռակոծելով Արցախի խաղաղ բնակավայրերը, ինչի հետևանքով ապրիլի 2-ի լուսադեմին զոհվել և վիրավորվել են խաղաղ բնակիչներ, երեխաներ: Չի կարելի անպատիժ թողնել ինքնորոշման իրավունք ունեցող Արցախի բնակչության դեմ ուղղված ստոր ոտնձգությունները: Դա ոչ միայն շարունակությունն է 1915 թվականի Ցեղասպանության, այլև մահմեդական ծայրահեղականների`ողջ քրիստոնյա աշխարհին հայտարարած պատերազմի շարունակակական շղթայի մի օղակն է»,-ընդգծվում է հայտարարո ւթյան մեջ:

«Փաստորեն, Արցախի պաշտպանության բանակը, երկիրը պաշտպանելուց բացի, իր լուման է ներդնում համաշխարհային ահաբեկչության դեմ կարևոր պայքարում: Անչափ կարևոր է, որ միջազգային հանրությունը աչք չփակի Արցախի խաղաղ բնակչության դեմ տարվող բարբարոսությունների վրա»,-նշվում է Հայ-լեհական հասարակական կոմիտեի նախագահ Հրաչյա Բոյաջյանի հայտարարության մեջ:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալնախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվել ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլևխաղաղ բնակավայրերը:

Ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-իսահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացվածհրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 12-ամյա ՎաղինակԹաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են: Ավելի ուշ Ստեփանակերտի հիվանդանոց էտեղափոխվել ևս չորս վիրավոր քաղաքացիական անձ: Իսկ ապրիլի 3-ին հայտնի դարձավ, որ Թալիշում նախօրեին ադրբեջանցիները գազանային կերպովգնդակահարել են երեք խաղաղ բնակչի, որոնք չէին հասցրել տարհանվել:

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի՝ ժամանակին և արհեստավարժ գործողությունների շնորհիվ հնարավոր է եղել իրավիճակը վերցնել հսկողության տակ ևզգալի կորուստներ հասցնել հակառակորդին. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և օրվա ընթացքում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքումադրբեջանական զինուժը տվել է 200-ից ավելի կորուստ: Շարքից հանվել է ընդհանուր առմամբ թշնամական 18 տանկ, մեկ «Գրադ» կայանք:

Հայկական կողմն ունի 18 զոհ և մոտ 37 վիրավոր: Առաջնային գծի հարավային ուղղությամբ ապրիլի 3-ին՝ ժամը 06:00-ից սկսած, հակառակորդը հրթիռահրետանայինմիջոցների և զրահատեխնիկայի կիրառմամբ շարունակել է ագրեսիվ ռազմական գործողությունների վարումը: ՊԲ ստորաբաժանումներն անցել են հակազդիչ գործողութ յունների և Թալիշի ուղղությամբ տիրել նախօրյակին ադրբեջանական ուժերի կողմից գրավված մարտավարական կարևոր նշանակության հենակետին:

«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим!