Հավատարիմ շունը 3 ամիս է՝ սպասում է մահացած տիրոջը
ЛАЙФԿիեւի փողոցներից մեկում շուն է բնակվում, որը կորցրել է տիրոջը դեռեւս Ամանորից առաջ։ Մալիշ մականունով շունն օրերով սպասում է մահացած տիրոջը։ Նրա հետ շունն ապրել է նրա բնակարանում։ «Սարսափելի ցուրտ էր, եւ նա բառացիորեն չէր կարողանում քայլել։ Նրան տեսան հարեւան կանայք եւ ջուր տվեցին։ Նա ջրազրկված էր, նիհարած, սկսեց ագահորեն ջուր խմել»,- պատմում է հարեւանուհիներից մեկը։
Շունը 4 տարեկան է, հարեւաններն ասում են՝ վերջին տարիներին տերը խմելիս է եղել, շունը նրա հետ էր ապրում։ Երբ տերը մահացել է, տունը վաճառել են, շանն էլ դուրս հանել։ Այսօր փորձում են շան համար նոր տերեր գտնել, բայց նա տեղից չի շարժվում, սպասում է տիրոջը։
Պատրաստեց Past.am-ը:
1
Рейтинг сравняется с землей, нужно спасти: «Паст»
2
Поражение было следствием системы управления. «Паст»
3
Посол Ирана: Мы уважаем подход Армении по диверсификации
4
«Табу» исторической памяти: «Паст»
5
Смена власти, реальная возможность выбора, оздоровление политического поля: формируется новый оппози...



