Հավատարիմ շունը 3 ամիս է՝ սպասում է մահացած տիրոջը
ԼԱՅՖԿիեւի փողոցներից մեկում շուն է բնակվում, որը կորցրել է տիրոջը դեռեւս Ամանորից առաջ։ Մալիշ մականունով շունն օրերով սպասում է մահացած տիրոջը։ Նրա հետ շունն ապրել է նրա բնակարանում։ «Սարսափելի ցուրտ էր, եւ նա բառացիորեն չէր կարողանում քայլել։ Նրան տեսան հարեւան կանայք եւ ջուր տվեցին։ Նա ջրազրկված էր, նիհարած, սկսեց ագահորեն ջուր խմել»,- պատմում է հարեւանուհիներից մեկը։
Շունը 4 տարեկան է, հարեւաններն ասում են՝ վերջին տարիներին տերը խմելիս է եղել, շունը նրա հետ էր ապրում։ Երբ տերը մահացել է, տունը վաճառել են, շանն էլ դուրս հանել։ Այսօր փորձում են շան համար նոր տերեր գտնել, բայց նա տեղից չի շարժվում, սպասում է տիրոջը։
Պատրաստեց Past.am-ը:
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
5
Հանրայինում «չներեցին». Լուսինե Թովմասյանի հեռացումը՝ աղմկահարույց համերգի ստվերում



