Վայք-Սարավան հատվածում ճանապարհաշինարարները աշխատում են արտակարգ ռեժիմով
ОБЩЕСТВОՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Վայք-Սարավան ճանապարհահատվածում ապրիլի 3-ին՝ ժամը 16:00-16:30-ն ընկած ժամանակահատվածում, տեղի է ունեցել 30-40 տրանսպորտային միջոցների կուտակում: Պատճառը եղել է այն, որ տեղացող ձյան պայմաններում մի շարք մեքենաներ երթևեկել են ամառային անվադողերով։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից:
Ճանապարհաշինարարների աջակցությամբ կարճ ժամանակահատվածում վարորդները կարողացել են շարունակել ճանապարհը: Վայք-Սարավան հատվածում այսօր առավոտվանից առատ ձյուն է տեղում. ձյան շերտը 10-15 սմ է:
Ճանապարհաշինարարները աշխատում են արտակարգ ռեժիմով: Այս պահին որևէ խցանում չկա, ճանապարհը մաքրված և մշակված է աղով և ավազով:
1
На самом деле пенсия не повысилась, а снизилась: «Паст»
2
Истинный праздник духа: Абрам Овеян поздравил Вооруженные силы Армении
3
Как избежать «подливания воды на мельницу» властей? «Паст»
4
Кому и почему мешает название «Арарат 73»? «Паст»
5
«Законодательный» «штыковый бой» властей против реальных наблюдателей: «Паст»



