Վայք-Սարավան հատվածում ճանապարհաշինարարները աշխատում են արտակարգ ռեժիմով
SOCIETYՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Վայք-Սարավան ճանապարհահատվածում ապրիլի 3-ին՝ ժամը 16:00-16:30-ն ընկած ժամանակահատվածում, տեղի է ունեցել 30-40 տրանսպորտային միջոցների կուտակում: Պատճառը եղել է այն, որ տեղացող ձյան պայմաններում մի շարք մեքենաներ երթևեկել են ամառային անվադողերով։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից:
Ճանապարհաշինարարների աջակցությամբ կարճ ժամանակահատվածում վարորդները կարողացել են շարունակել ճանապարհը: Վայք-Սարավան հատվածում այսօր առավոտվանից առատ ձյուն է տեղում. ձյան շերտը 10-15 սմ է:
Ճանապարհաշինարարները աշխատում են արտակարգ ռեժիմով: Այս պահին որևէ խցանում չկա, ճանապարհը մաքրված և մշակված է աղով և ավազով:
1
Business registration is now available at Unibank
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
4
AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing Impairments
5
Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement



