10 նշան, որ ձեր օրգանիզմին ավելի շատ ջուր է հարկավոր
ЛАЙФԲոլորն էլ գիտեն, որ մարդկային մարմինը մեծ մասամբ ջրից է բաղկացած, եւ պետք է համապատասխան քանակի հեղուկ օգտագործել՝ ջրային հաշվեկշիռը պահելու։ Բժիշկներն ասում են, որ օրական 2 լիտր ջուր է անհրաժեշտ խմել։ Հակառակ դեպքում օրգանիզմը կարող է ջրազրկվել։ Ահա 10 նշան, որոնք խոսում են ձեր օրգանիզմում ջրի պակասի մասին։
1, Մեզը մուգ-դեղին գույնի է դառնում։ Սա առաջին նշանն է, որ օրգանիզմը ջրի պակաս ունի։
2, Մեզի քանակը քչանում է։ Մարդկանց մեծամասնությունը 24 ժամվա ընթացքում 6-7 անգամ պետք է միզի։ Երբ ջրի պակաս է նկատվում օրգանիզմում, այդ թիվը կրճատվում է։
3, Փորկապություն Փորկապության համար առաջին պատճառը ջրազրկումն է։
4, Չոր մաշկ, հատկապես կանանց դեպքում օրգանիզմում ջրի պակասի ժամանակ մաշկը ճաքճքում է եւ չորանում։
5, Սովի զգացում եւ քաշի ավելացում։ Հաճախ ջրի պակասը արտահայտվում է սովի զգացումով, սկսում ենք շատ ուտել եւ գիրանում ենք։
6, Ծարավի զգացում եւ բերանում չորություն։ Եթե ծարավի զգացում ունեք, ուրեմն օրգանիզմը ջրազրկված է։
7, Գլխացավեր։ Ջրազրկումից ուժեղ ու հաճախակի գլխացավեր կարող են առաջանալ։
8, Հոգնածություն։ Ջրի պակասից մարդ թուլանում է, անընդհատ հոգնածություն է զգում եւ էներգիայի անկում։
9, Հոդացավեր։ Ջուրը օգնում է, որպեսզի հոդերը հեշտ շարժվեն, անցավ։ Իսկ ջրազրկման դեպքում ուժեղ հոդացավեր են առաջանում։
10, Թույլ իմունիտետ։ Ջրազրկման հետեւանքով տուժում է նաեւ իմունային համակարգը, այն թուլանում է։
Պատրաստեց Past.am-ը:
1
Станьте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением
2
IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондов
3
Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»
4
«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июле
5
Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян



