Երևանում դիտահորում գազի արտահոսքի հետևանքով տուժածներից մեկի վիճակը ծանր է
ОБЩЕСТВО«Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մոտակայքի դիտահորում գազի արտահոսքի հետևանքով տուժել է 6 մարդ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնեցին, որ բոլոր տուժածները դուրս են բերվել դիտահորից և տեղափոխվել են հիվանդանոց:
«Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հայտնեցին, որ տուժածներից մեկի վիճակը ծանր է: «Տուժածներից մեկի առողջական վիճակը ծանր է, նա կմնա հիվանդանոցում: Մնացածներն արդեն դուրս են գրվում: Նրանցից մեկն արդեն տուն է գնացել»,- փոխանցեցին հիվանդանոցից:
Մարտի 31-ին, ժամը 12.16-ին ահազանգ է ստացել, որ Երևանի «Գր. Լուսավորիչ» ԲԿ-ի մոտակայքում գտնվող դիտահորում տեղի է ունեցել գազի արտահոսք և պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограничений
3
Ложная повестка искусственного государства. Аршак Карапетян
4
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»
5
Административный суд признал бездействие полиции незаконным



