Երևանում դիտահորում գազի արտահոսքի հետևանքով տուժածներից մեկի վիճակը ծանր է
SOCIETY«Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մոտակայքի դիտահորում գազի արտահոսքի հետևանքով տուժել է 6 մարդ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնեցին, որ բոլոր տուժածները դուրս են բերվել դիտահորից և տեղափոխվել են հիվանդանոց:
«Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հայտնեցին, որ տուժածներից մեկի վիճակը ծանր է: «Տուժածներից մեկի առողջական վիճակը ծանր է, նա կմնա հիվանդանոցում: Մնացածներն արդեն դուրս են գրվում: Նրանցից մեկն արդեն տուն է գնացել»,- փոխանցեցին հիվանդանոցից:
Մարտի 31-ին, ժամը 12.16-ին ահազանգ է ստացել, որ Երևանի «Գր. Լուսավորիչ» ԲԿ-ի մոտակայքում գտնվող դիտահորում տեղի է ունեցել գազի արտահոսք և պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:
1
Business registration is now available at Unibank
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
4
AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing Impairments
5
Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement



